ԱՄՆ-ը ներկայացնող հայազգի շախմատիստ Լեւոն Արոնյանը շարունակում է պայքարը Սենթ Լուիս քաղաքում ընթացող Ամերիկայի գավաթի համար խաղարկությունում: Սփոփման մրցաշարի եզրափակիչում հաղթելով Ռեյ Ռոբսոնին՝ Լեւոն Արոնյանը դարձյալ խաղալու է հիմնական մրցաշարի կիսաեզրափակիչում իրեն հաղթած Լեյնիեր Դոմինգեսի հետ:
Կողմերը կմրցեն արագ շախմատում՝ 25+10 ժամակարգով։ Նախ կանցկացնեն երկու պարտիա, իսկ ոչ-ոքու դեպքում հաղթողին կորոշեն թայ-բրեյքում։ Եզրափակիչ հանդիպումները նախատեսված են ապրիլի 27-29-ին։
ԱՄՆ-ը ներկայացնող հայազգի շախմատիստուհի Տաթեւ Աբրահամյանը եւս շարունակում է պայքարը կանանց գավաթի համար։ Նա հաջողությամբ հաղթահարել է սփոփման մրցաշարի երկու արգելքները եւ արդեն հանդիպելու է հիմնական մրցաշարի եզրափակիչում պարտություն կրած Ալիս Լիի հետ։ Հաղթելու դեպքում նա կմրցի դասական մրցաշարի հաղթող Իրինա Կրոշի հետ։