Հունաստանի Կրետե կղզում մայիսի 2-10-ը կանցկացվի ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցելու են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները:
Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում Հերակլիոն կմեկնի 9 ծանրորդ՝ Գառնիկ Չոլակյանը (55 կգ), Անդրանիկ Պապեյանը (61 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ), Մնացական Աբրահամյանը (81 կգ), Սուրեն Գրիգորյանը, Գեւորգ Ղահրամանյանը (երկուսն էլ՝ 89 կգ), Գարիկ Կարապետյանը (96 կգ), Պետրոս Պետրոսյանը (102 կգ) եւ Միլենա Խաչատրյանը (76 կգ):
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնել են, որ ծանրորդները Մելիք Ղուկասյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք են անցկացնում Օլիմպավանում: Կանանց թիմն էլ Արտաշես Ներսիսյանի ղեկավարությամբ մարզումներն անցկացնում է Աբովյանում: