ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Սեւ ծովը Հուսիսատլանտյան դաշինքի ու նրա դաշնակիցների, հատկապես՝ Թուրքիայի, Բուլղարիայի եւ Ռումինիայի համար ռազմավարական նշանակություն ունի:
«Մենք տարածաշրջանում երկու մերձավոր եւ անչափ արժեքավոր գործընկեր ունենք՝ Ուկրաինան եւ Վրաստանը»,- Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի հետ համատեղ ասուլիսում ընդգծել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ում տեսնում են, որ Ղրիմի բռնազավթումից հետո Ռուսաստանը Սեւ ծովում շարունակում է ավելացնել ռազմածովային ուժերն ու ամրապնդել դիրքերը:
Ստոլտենբերգը շեշտել է, որ ՆԱՏՕ-ն եւս ուժեղացնում է ներկայությունը Սեւ ծովում եւ աջակցում Ուկրաինայի ու Վրաստանի ռազմածովային ուժերին: