Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության կառույցների սեյսմակայության վարչության գլխավոր մասնագետ Արմեն Խաչատրյանը Հայաստանի նորակառույց շենքերի սեյսմիկ կայունության եւ դիմացկունության հետ կապված խնդիրներ չի տեսնում:
Նրա կարծիքով՝ մտահոգիչ են հին շենքերը, որոնք չեն համապատասխանում ժամանակակից սեյսմիկ վտանգների պահանջներին, ինչն էլ իր հերթին բարձրացնում է դրանց սեյսմիկ խոցելիության աստիճանը:
«Մայրաքաղաքում մի քանի բալ երկրաշարժ լինելու դեպքում կարող ենք շատ կորուստներ ունենալ: Այս առումով շատ խիստ կարեւորվում են շենքերի մշտադիտարկումը, տեխնիկական վիճակի համալիր գնահատումը եւ միջոցների ձեռնարկումը: Գոյություն ունի համաշխարհային նոր մեթոդ, որը կոչվում է շենքերի ռեիննովացիա, այսինքն՝ հին շենքերը ենթակա են ուժեղացման: Այս ամենն էլ կհանգեցնի սեյսմիկ ռիսկի մակարդակի, խոցելիության նվազեցմանը»։