«Պետությունը պատրաստ է օգնել այն ընկերություններին, որոնք ուզում են թուրքական ապրանքները փոխարինող ապրանքների արտադրություն հիմնել Հայաստանում»,- ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն՝ անդրադառնալով թուրքական ապրանքների ներմուծման արգելքի որոշմանը:
«Այդ առումով մենք պատրաստ ենք քննարկել, օգնել այն ընկերություններին, որոնք ուզում են թուրքական ապրանքները փոխարինող ապրանքների արտադրություն հիմնել Հայաստանում»,- նշել է նա եւ հավաստիացրել, որ նման ցանկություն ունեցող ընկերություններ շատ կան։
Ըստ նախարարի՝ խոսքը ոչ միայն թուրքական ապրանքների մասին է, այլ նաեւ ԵԱՏՄ-ի կարգավորումների արդյունքում ձեւափոխվող շուկաների: Օրինակ թռչնամսի ներմուծման մաքսատուրքը հաջորդ տարվանից զգալիորեն բարձրանալու է: Եվ պետությունն իր առջեւ խնդիր է դրել այնպես անել, որ Հայաստանը հաջորդ տարի արտադրի թռչնամսի ոչ թե 25, այլ 75-80 տոկոսը:
Երկու դեպքում էլ պետությունը դա կանի արտոնությունների, երբեմն նաեւ կապիտալ ներդնելու միջոցով: