Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Լատվիան ու Ադրբեջանը ապրիլի 26-ին ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել Բաքվում: Դրան նախորդել էին Ադրբեջանի եւ Լատվիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովի եւ Արտիս Պաբրիքսի բանակցությունները:
Նախարարները քննարկել են Բաքվի եւ Ռիգայի միջեւ ռազմական համագործակցության ընդլայնման հարցեր, կարծիքներ փոխանակել տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի, անվտանգության խնդիրների, ինչպես նաեւ փոխհարաբերությունների զարգացման հեռանկարների վերաբերյալ: