«Ամերիկայի ձայնի» վրացական ծառայությունը հայտնել է, որ ԱՄՆ-ը նախատեսում է 35 միլիոն դոլար հատկացնել Վրաստանին՝ պաշտպանունակության ամրապնդման նպատակներով:
Ֆինանսական օգնությունն ընդգրկում է բրիգադի համար հանդերձանքի լրակազմ, անօդաչու թռչող ապարատների դեմ գործող համակարգ, առաջապահ դաշտային հրետանու մարտավարական տվյալների համակարգ, կիբերպաշտպանության հնարավորություններ:
Պետական դեպատամենտը հատկացվելիք գումարի վերաբերյալ համապատասխան նամակը ԱՄՆ-ի Կոնգրես է ուղարկել ապրիլի 24-ին: Գումարը փոխանցվելու է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին՝ լրացնելու այն սպառազինությունը, որը նրանք անհատույց հատկացրել են Ուկրաինային:
Վրաստանը եւ ԱՄՆ-ը 1992-ից համագործակցում են քաղաքականության, տնտեսության, առեւտրի ոլորտներում, իսկ 1990-ական թվականների վերջից՝ պաշտպանության եւ անվտանգության բնագավառում: 2009-ի հունվարին Վաշինգտոնում հիմնված Երկու երկրների ռազմավարական գործընկերության խարտիան նախատեսում է համագործակցության զարգացում անվտանգության, պաշտպանության, առեւտրի, տնտեսության, մշակույթի, ինչպես նաեւ հումանիտար բնագավառներում: