Ըստ ամերիկյան CNN հեռուստաընկերության՝ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Շտուտգարտում ԱՄՆ զինված ուժերի Եվրոպական հրամանատարության ռազմակայանում հիմնել է Ուկրանիային ռազմական օգնության մատակարարումների վերահսկողության եվրոպական կենտրոն:
Պենտագոնի բարձարստիճան անանուն ներկայացուցիչը նշել է, որ այդ կառույցի խնդիրների մեջ են մտնում ավելի քան 40 երկրների՝ Կիեւին ռազմական օգնության մատակարարումների համակարգումն ու արագացումը:
Ուկրաինայի խնդրով Եվրոպայի վերահսկողության կենտրոնի (EUCOM Control Center of Ukraine) հրամանատարության եւ աշխատակիցների թվում ամերիկացի զինծառայողների հետ մեկտեղ կան նաեւ Կիեւին աջակցություն ցույց տվող շուրջ 15 երկրների ներկայացուցիչներ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, թե ՌԴ-ի համար ակնառու է՝ արեւմտյան հովանավորները, մատակարարելով սպառազինությունների նորանոր խմբաքանակներ, տրամադրելով հետախուզական տվյալներ, զինվորական խորհրդատուներ եւ այլն, Կիեւի իշխանություններին պարզապես մղում են տեւական արյունահեղության: