Ֆրանսիան ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ ապրիլի 25-ին տեղի ունեցած ուղիղ հեռախոսազրույցը եւ երկու երկրների միջեւ սահմանային հարցերի երկկողմ հանձնաժողով հրավիրելու եւ խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու նրանց որոշումը:
Ըստ Ֆրանսիայի ԱԳՆ-ի տարածած հաղարդագրության՝ Ֆրանսիան շարունակելու է լիակատար աջակցություն ցուցաբերել այդ գործընթացին:
«ԵՄ Արեւելյան գործընկերության» հարցերով Ֆրանսիայի դեսպան Բրիս Ռոքֆեյը հաջորդ շաբաթ կմեկնի Բաքու` ապրիլի 11-14-ը Երեւան կատարած իր այցից հետո այդ բանակցությունների մշտադիտարկումը շարունակելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ: