Չինաստանի պաշտպանության նախարար Վեյ Ֆենհեն Թեհրանում Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի հետ մարտահրավերներին դիմակայելու եւ ռիսկերին հակազդելու, տարածաշրջանում, ինչպես նաեւ ամբողջ աշխարհում խաղաղությունն ու կայունությունը պահպանելու պատրաստակամության մասին:
Վեյ Ֆենհեն ընդգծել է, որ Չինաստանը վճռականորեն պաշտպանում է Իրանի պետական ինքնիշխանությունն ու ազգային արժանապատվությունը:
ՉԺՀ պաշտպանության նախարարը նշել է, որ վերջին տարիներին երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջեւ համագործակցությունը հաջողությամբ զարգանում է:
Վեյ Ֆենհեն շեշտել է, որ ՉԺՀ զինված ուժերը պատրաստ են աջակցելու իրանական կողմի հետ ռազմավարական երկխոսությանը, ակտիվորեն օգտագործելու փոխգործակցության մեխանիզմները, նախապատրաստելու պրագմատիկ համագործակցությունը, օժանդակելու երկկողմ միջբանակային հարաբերությունների մակարդակի բարձրացմանը: