Սենթ Լուիսում ընթացող շախմատի Ամերիկայի գավաթի խաղարկության գլխավոր եզրափակիչ մրցախաղի առաջին պարտիայում Լեւոն Արոնյանը Ֆաբիանո Կարուանայի հետ սպիտակներով ոչ-ոքի է խաղացել:
Հայ շախմատիստը թեեւ որակ էր շահել միջնախաղում, սակայն մրցակիցն անցումային զինվորի օգնությամբ հակախաղ ձեռնարկեց: Արդյունքում, 52-րդ քայլին կողմերը հաշտություն կնքեցին:
Ապրիլի 28-ին տեղի կունենա դասական շախմատի երկրորդ պարտիան: Եթե այն նույնպես ավարտվի ոչ-ոքի, հաղթողը կորոշվի թայ-բրեյքում (երկու բլից եւ «Արմագեդոն»):
Մրցաշարի հաղթողը կստանա 50 հազար դոլար, իսկ պարտվողը` 35 հազար դոլար պարգեւավճար: