Թուրքական Türkiyegazetesi պարբերականը հրապարակել է «Հայաստանի վերաբերյալ Էրդողանի ուղերձը. մեր խնդիրները մոտ ժամանակներս կլուծվեն» վերնագրով հոդվածը:
Հոդվածում նշվում է, որ նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ իֆթարի ժամանակ օրակարգում է եղել նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հարցը:
Ըստ հոդվածի հեղինակ Էբրու Քարաթոսունի՝ Էրդողանն այս թեմայով ասել է, որ Հայաստանի հետ կարգավորման գործընթացը շարունակվում է, եւ մոտ ապագայում առեւտուրն էլ կլինի, եւ խնդիրներն էլ կլուծվեն:
«Հայաստանի հետ քննարկում ենք: Տա Աստված, սահմանները կբացվեն, եւ միասին բարեկամական հարաբերություններ կհաստատենք»,- ըստ հեղինակի տեղեկությունների՝ հայտարարել է Էրդողանը: