Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը եւ «ԱԿՏ» մշակութային հասարակական կազմակերպությունը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանում առաջին անգամ թատերական պաստառների փառատոն կանցկացնեն:
Փառատոնի նախընտրական փուլը հաղթահարած աշխատանքները կգնահատի միջազգային ժյուրին։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչեւ մայիսի 31-ը։ Փառատոնի արդյունքները կամփոփվեն 2022-ի սեպտեմբերին։
Նախնական ընտրությունն անցած պաստառները Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կցուցադրվեն 2022-2023 թվականների թատերաշրջանի ընթացքում։
Փառատոնն արդեն իսկ ստացել է 149 պաստառ՝ 23 երկրների 62 դիզայներներից։ Մասնակից երկրների շարքում են Հայաստանից բացի նաեւ Արգենտինան, Բելառուսը, Բոսնիա եւ Հերցեգովինան, Բրազիլիան, Բուլղարիան, Չինաստանը, Կիպրոսը, Ֆրանսիան, Գերմանիան, Իրանը, Իտալիան, Մեքսիկան, Նոր Զելանդիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռուսաստանը, Սերբիան, Հարավային Աֆրիկան, Շվեյցարիան, Ուկրաինան, Միացյալ Թագավորությունը, ԱՄՆ-ը։