Ըստ հնդկական Asia Times պարբերականի՝ Հնդկաստանը հրաժարվել է Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով Մոսկվայի դեմ պատժամիջոցներ սահմանելուց եւ ռուսական կողմի հետ առեւտուր կանի ռուբլով: Այդ փաստը զարմացրել ու վիրավորել է Միացյալ Նահանգներին:
Ամերիկյան պատժամիջոցներին աջակցելու փոխարեն Հնդկաստանը մշակել է տեղական արժույթով տրանսֆերտային եւ ներդրումային մեխանիզմներ՝ իր վաղեմի դաշնակից Ռուսաստանի հետ ռուբլով եւ ռուփիով առեւտրի համար՝ հույս ունենալով ՌԴ-ի եկամուտների ավելցուկները ներդնել կորպորատիվ պարտատոմսերի հնդկական շուկայում:
Պարբերականը շեշտել է, որ իրադարձությունների գնահատման հարցում Վաշինգտոնի եւ Նյու Դելիի տարաձայնություններն արտացոլում են Ռուսաստանի, Հնդկաստանի եւ Չինաստանի հետագա մերձեցման տարածաշրջանային միտումը:
Asia Times-ն ընդգծել է, որ Սպիտակ տունն ինքն է երկրներին դրդում նման համագործակցության: