ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնել են, որ ի նշանավորումն Միացյալ Նահանգների՝ Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի հետ դիվանագիտական կապերի հաստատման 30-ամյակի՝ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի է ունեցել Միացյալ Նահանգների դեսպանների տարածաշրջանային հավաքը:
Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էրլ Լիտցենբերգերը եւ Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը:
Քննարկումներին մասնակցել են նաեւ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Էրիկա Օլսոնը, Կովկասում բանակցությունների հարցով պետական դեպարտամենտի գլխավոր խորհրդական Էնդրյու Շոֆերը եւ Եվրոպային ու Եվրասիային ԱՄՆ-ի օգնության հարցերով համակարգողի պաշտոնակատար Գրեգ Նաարդենը:
2021-ին դիվանագիտական առաքելության ղեկավարների հավաքը տեղի էր ունեցել Երեւանում: Դրանից առաջ նմանօրինակ հավաքներ հյուրընկալել էին Բաքուն եւ Թբիլիսին։ Տարածաշրջանում պաշտոնավարող եւ Վաշինգտոնից ժամանած գործընկերները հանդիպել են միմյանց հետ մտքեր եւ տեղեկություններ փոխանակելու նպատակով։
«Միացյալ Նահանգները վերահասատատում է Հարավային Կովկասի կայուն, անվտանգ եւ բարգավաճ ապագային նպաստելու եւ համագործակցությունն ամպապնդելու հանձնառությունը»,- ասված է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրությունում: