ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը Թուրքիայի կողմից Հայաստանի հետ պետական սահմանը փակ պահելու որեւէ պատճառ չի տեսնում:
«Կարծում եմ, որ Թուրքիան, միջազգային հանրության ճնշման ներքո, հետզհետե պետք է վերադառնա բնականոն գործընթացի, այլեւս պատճառ չկա Հայաստանի նկատմամբ կիրառել շրջափակում: Շրջափակումը պայմանավորված էր Արցախում ստատուս-քվոյի հետ, որը ուժի կիրառման միջոցով փոխվել է»,- ասել է նախարարը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում:
Միաժամանակ նա նշել է, որ Հայաստանի համար մտահոգիչ է Կարսում թուրք-ադրբեջանական համատեղ զինավարժությունների անցկացումը: