Իսրայելական լրատվամիջոցները հայտնել են, որ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը ստացել է իր ընտանիքին ուղղված սպառնալիքներով երկրորդ նամակը:
Ոստիկանությունը հետաքննության մանրամասները ամբողջությամբ գաղտնի է պահում՝ տեղեկացնելով միայն, որ նախաքննությունը շարունակվում է:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսրայելի անվտանգության ծառայությունը եւ ոստիկանությունը հետաքննում են վարչապետ Նաֆթալի Բենեթին ուղղված, փոստով ծրարով ստացված սպառնալիքները: Ծրարի մեջ նաեւ փամփուշտ է եղել: Բենեթի ընտանիքի պաշտպանության համար պատասխանատու հատուկ ստորաբաժանման ծառայությունն ուժեղացվել է: