Սպիտակ տունը խնդրել է Կոնգրեսին լրացուցիչ 33 միլիարդ դոլարի օգնություն տրամադրել Ուկրաինային: Փաստաթղթի համաձայն՝ պահանջվող միջոցների ընդհանուր փաթեթից ԱՄՆ վարչակազմը նախատեսում է մոտ 20,4 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային՝ լրացուցիչ ռազմական եւ անվտանգային օգնության համար, ինչպես նաեւ ուժեղացնել եվրոպական անվտանգությունը ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ դաշնակիցների հետ համագործակցությամբ։
ԱՄՆ վարչակազմը Կոնգրեսից խնդրել է նաեւ լրացուցիչ 8,5 միլիարդ դոլարի տնտեսական օգնություն տրամադրել Կիեւին, որը, ի թիվս այլ բաների, կուղղվի բիզնեսին աջակցելուն։
Հատկացվելիք միջոցների մի մասը՝ 500 միլիոն դոլարը, նախատեսվում է ծախսել գյուղատնտեսական ներքին արտադրությանն աջակցելու համար: