ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի շախմատիստ Լեւոն Արոնյանին չի հաջողվել նվաճել շախմատի Ամերիկայի գավաթը:
Դասական շախմատի եզրափակիչ երկրորդ պարտիայում նա սեւերով պարտվել է ամերիկացի Ֆաբիանո Կարուանային: Այդպիսով` հաշիվը դարձել է 1,5:0,5` հօգուտ սպիտակների:
Լեւոն Արոնյանը երկրորդ տեղը գրավելու համար կստանա 35 հազար, իսկ հաղթողը՝ Կարուանան` 50 հազար ԱՄՆ դոլար պարգեւավճար:
Ի դեպ, Լեւոն Արոնյանն առաջին անգամ էր մասնակցում Ամերիկայի գավաթի խաղարկությանը:
Զուգահեռ անցկացվող կանանց մրցաշարում հաղթել է Իրինա Կրուշը, որը 1,5:0,5 հաշվով առավելության է հասել Ալիս Լիի նկատմամբ: Իրինա Կրուշը կպարգեւատրվի 25 հազար եվրոյով: