Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հայտնել է, որ փետրվարի 10-ի դրությամբ փոխհատուցել է 1527 ընտանիքի, որոնցից 1111-ը` վերջին պատերազմի արդյունքներով։
Հիմնադրամի «Կամուրջ» ֆինանսավորման ծրագրով ժամանակավոր հատուցումներ է ստանում 553 ընտանիք։ Հատուցումների ցուցակն ամեն շաբաթ թարմացվում է, ներառվում են նոր շահառուներ։
ԶԱՀ-ն իր տարածած հաղորդագրության մեջ նշել է, որ այսօր երկրի կարեւորագույն մարտահրավերներից մեկը զոհված, հաշմանդամություն ձեռք բերած կամ անհետ կորած զինծառայողների ընտանիքների ֆինանսական կայունության ապահովումն է: