Ըստ իրանական «ԻՐՆԱ» գործակալության՝ Իրանի էկոնոմիկայի նախարար Ֆարհադ Դեժփասանդը հայտարարել է, որ ի հեճուկս համավարակի եւ Իրանի դեմ կիրառած պատժամիջոցների, իրանական տարվա (որը սկսվել է 2020-ի մարտի 21-ից) ընթացիկ յոթ ամսում երկրում 4,9 միլիարդ դոլարի օտարերկրյա ներդրում է արվել:
«Օտարերկրյա ներդումների ներգրավումը երկրի զարգացումն արագացնելու եղանակներից մեկն է»,- ասել է նախարարը, հավելելով, որ Ինչեբորունի նավահանգստի ստեղծումը, օդանավակայանի եւ երկաթգծի հզորացումն ու ազատ առեւտրի գոտու ստեղծումը կխթանեն Գոլեստան նահանգի զարգացումը: