Կառավարությունը կոնյակի սպիրտ արտահանողներին կվերադարձնի պետական տուրքի գումարը։
Կառավարության նիստում դրա մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ նախորդ տարի, չնայած արտաքին շուկաներում ընկերությունների ունեցած խնդիրներին, Հայաստանում խաղողի մթերումը չի տուժել։ Այս տարվա մթերումները եւս պատշաճորեն կազմակերպելու համար պետությունը պիտի խթանի կոնյակի սպիրտի արտահանումը։