Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ Ռուսաստանին եւ Չինաստանին մեկուսացնել փորձելով՝ նրանց դրդում են մերձեցման՝ այդ երկու երկրների միջեւ խոշորագույն ռազմա-տնտեսական դաշինքի հիմք ստեղծելով:
Մաասը միաժամանակ քննադատել է Եվրոպայի խորհրդից Ռուսաստանին դուրս մղելու կողմնակիցներին, շեշտելով, որ դեմ է Ռուսաստանի հետ բոլոր կամուրջներն այրելուն:
Ավելի վաղ ԱՄՆ-ի Եվրոպական զինուժի հրամանատարության ղեկավար, Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միավորված զինված ուժերի գլխավոր հրամանատար գեներալ Թեդ Ուոլթերսը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ուշի-ուշով հետեւում է Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ հարաճուն համագործակցությանը եւ անհանգստացած է դրանով: