ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանի ՊՆ-ն կրկին հանդես է եկել իրականության հետ կապ չունեցող հաղորդագրությամբ՝ հայտարարելով, թե իբր մայիսի 1-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից եւ նռնականետներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
«Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է եւ գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո»,- ասված է ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։