Կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի հաջող կիրառումն ու պատվաստումների արդյունավետության մասին դրական արձագանքները կարող են այդ ոլորտում Ռուսաստանի համապարփակ հաջողության սկիզբը դառնալ:
Ըստ ամերիկյան The Washington Post-ի՝ մինչեւ վերջերս ռուսական պատվաստանյութը քմծիծաղով էր ընդունվում ԱՄՆ պաշտոնական շրջանակներում:
Պատվաստանյութը, որը կրում է տիեզերական մրցավազքում ԱՄՆ-ին գերազանցած խորհրդային արհեստական առաջին արբանյակի անունը, շարունակում է անվանակցի համաշխարհային հաղթարշավը։ Այն հաջողությամբ մրցում է տասնյակ օտարերկրյա պատվաստանյութերի հետ։
Ըստ ամերիկյան պարբերականի՝ «Սպուտնիկ V»-ն լայն ընդունելության արժանացավ բրիտանական The Lancet բժշկական հանդեսի հոդվածից հետո, համաձայն որի՝ պատվաստանյութն առաջին պատվաստումից 21 օր անց 91,6% արդյունավետություն է արձանագրել, իսկ 60 տարեկանից բարձր անձանց համար՝ 91,8%:
«Սպուտնիկ V»-ն անհամեմատ մատչելի է իր արեւմտյան մրցակիցներից եւ չի պահանջում պահապանման գերսառը այն եղանակը, որը պահանջվում է Pfizer պատվաստանյութը զարգացող երկրներ հասցնելու համար: