Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Իլհամ Ալիեւը եւ Ռեջեպ Թայիփ Էրդողանը քննարկել են երկկողմն հարաբերություններին առնչվող հարցեր:
Նրանք համոզմունք են հայտնել, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի բարեկամական եւ եղբայրական հարաբերությունները հետագայում եւս հաջողությամբ կզարգանան:
Ալիեւն էլ իր թուրք գործընկերոջը հրավիրել է Ադրբեջան։ Թուրքիայի նախագահն ընդունել է հրավերը։