Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Ռուսաստանի սահմանապահ ծառայություններից հայտնել են, որ այս տարվա հունվար-մարտ ամիսներին քաղաքացիների մեծ թիվ է լքել երկիրը։
Ըստ ՌԴ կողմի՝ քաղաքացիների հոսքը դեպի Վրաստան աճել է 5 անգամ, Հայաստան՝ 3 անգամ։
Վրաստանի եւ Ռուսաստանի միակ ցամաքային սահմանով՝ Վերին Լարսով անցել է 38 հազար ՌԴ քաղաքացի։ Նրանցից 28 հազարը այցի նպատակն անվանել է «մասնավոր»։ Հատկանշական է, որ 2021-ի առաջին եռամսյակում ցուցանիշը կազմել է ընդամենը 8 հազար։
2022-ի մարտին շահույթ չհետապնդող Ok Russians կազմակերպությունը, որը օգնում է այն ռուսներին, որոնք դեմ են Ուկրաինայի պատերազմին եւ տուժել են Ռուսաստանի իշխանությունների գործողություններից, հաղորդել էր Ռուսաստանից առնվազն 300 հազար քաղաքացիների հեռանալու մասին։ Նրանց ժամանելու ամենատարածված ուղղությունները Վրաստանը, Հայաստանը եւ Թուրքիան են եղել։