ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ մայիսի 2-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հայտարարել է, որ այն չի համապատասխանում իրականությանը։
ՀՀ ՊՆ-ն հավելել է, որ իրադրությունը հայ-ադրեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է եւ գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։