ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Լեռնային Ղարաբաղ փախստականների վերադարձի մասին հարցին:
Զախարովան նշել է, որ դա կատարվում է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների համատեղ հայտարարության 7-րդ կետի համաձայն եւ վերահսկվում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի կողմից։
«Ներկայում մենք իսկապես հայերի վերադարձի բավականին ինտենսիվ գործընթաց ենք տեսնում։ Եռակողմ հայտարարության նշված կետը վերաբերվում է բոլորին, ովքեր ստիպված են եղել լքել իրենց նախկին բնակության վայրը»,- ասել է Մարիա Զախարովան:
Մարիա Զախարովան անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում ադրբեջանցիների կողմից Հայրենական մեծ պատերազմում ընկածների հիշատակին նվիրված հուշարձանի պղծմանը եւ ասել, որ հուշարձանի ցանկացած պղծում անթույլատրելի է, իսկ երբ խոսքը վերաբերում է Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված հուշակոթողի, այլ դիրքորոշում չի կարող լինել: