Ըստ Ավստրալիայի արտաքին գործերի եւ առեւտրի նախարարության կայքի հաղորդագրության՝ Ավստրալիան որոշում է ընդունել ՌԴ Պետդումայի 75 պատգամավորների եւ ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական Հանրապետության 20 նախարարների ու Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության 12 նախարարների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին: Պատժամիջոցների ցանկում հայտնվել է նաեւ ռուսաստանցի հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովը:
«Ավստրալիան հաստատում է իր անսասան աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաեւ Ուկրաինայի ժողովրդին»,- հաղորդագրության մեջ մասնավորապես ընդգծել է Ավստրալիայի արտգործնախարար Մերիս Փեյնը: