Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը եւ Շանթ Սարգսյանը շարունակում են ելույթները շախմատի իսպանական միջազգային մրցաշարում: Իսպանիայում ընթացող «Ֆորմենտրա» միջազգային մրցաշարի 5-րդ տուրից հետո Մարտիրոսյանն ու Սարգսյանն ունեն 4-ական միավոր եւ առաջատարին զիջում են 0,5-ական միավորով:
«Ֆորմենտրա» միջազգային մրցաշարում կխաղացվի 10 տուր: Մրցաշարին մասնակցում է 54 շախմատիստ:
Ավելի վաղ պատանի շախմատիստները զգալիորեն բարելավել են իրենց միջազգային վարկանիշները։ Իսպանիայի Մենորկա կղզում ապրիլի 20-24-ն անցկացված «Մենորկա Օփեն -2022» մրցաշարին մասնակցած հայ պատանի գրոսմայստերներ Սարգսյանն ու Մարտիրոսյանը հաջող են հանդես եկել եւ կիսել են 2-4-րդ հորիզոնականները՝ գրավելով համապատասխանաբար 3-րդ եւ 4-րդ տեղերը։