Ըստ բրիտանական «Reuters» գործակալության՝ ԱՄՆ-ում ավելի քան 100 նախկին հանրապետական պաշտոնյաներ մտադիր են նոր կուսակցություն ստեղծել, որը կգործի «սկզբունքային պահպանողականության» հարթակում՝ Սահմանադրության եւ օրենքի գերակայություն հավատամքով:
Այդ պաշտոնյաների կարծիքով՝ Հանրապետական կուսակցությունն իրեն նեղություն չի տալիս հակազդելու Դոնալդ Թրամփին ու ԱՄՆ ժողովրդավարությունը քայքայելու նրա փորձերին:
Zoom համակարգով հեռավար նախնական բանակցություներին մասնակցում են նախկին ընտրված հանրապետականներ, ինչպես նաեւ նախկին դեսպաններ, Ռոնալդ Ռեյգանի, Ջորջ Բուշի, Ջորջ Բուշ կրտսերի եւ Թրամփի վարչակազմի նախկին պաշտոնյաներ:
Քաղաքական գործիչները մտադիր են ընտրություններում առաջադրել սեփական թեկնածուներին, ինչպես նաեւ աջակցել նույն արժեքներին դավանող բոլոր թեկնածուներին՝ անկախ կուսակցական պատկանելությունից:
Կուսակցության հավանական անվանումն է Integrity Party կամ Center Right Party.