Նկարելիս միշտ ուշադրություն եմ դարձնում, որ մարդն, ում նկարում եմ, ինչ-որ մի տաղանդ, հետաքրքրություն ունենա՝ արտաքին գեղեցկությունից բացի, որպեսզի հնարավոր լինի պատմություն ստեղծել: Երբեք չեմ ընկնում լուսանկարչական հնարքների հետեւից, օգտագործում եմ բնական լույս, բնական մարդկանց, բնական վիճակներ, ինչպես կանեի գեղանկարչության պարագայում։ Իմ ստեղծագործությունները մերկ դիմանկարներ են, ոչ թե մերկ ֆիգուրներ: Ամեն օր գնում եմ լաբորատորիա եւ երբեք այս գործին չեմ մոտենում որպես կոմերցիոն աշխատանքի: Լուսանկարչությունն ինձ համար փախուստ է կոմերցիայից։