Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Վրաստանի իմունականխարգելման տեխնիկական խորհրդատուների ազգային խմբի ղեկավար Իվանե Չխաիձեն հայտնել է, որ որոշ տեղեկություններ են հայտնվել կորոնավիրուսային նոր մուտացիաների մասին: Ըստ նրա՝ դրանք կորոնավիրուսի Omicron մանրէահիմքի ենթատեսակներ են եւ ավելի վարակիչ են, քան Omicron-ը:
Չխաիձեն հավաստիացրել է, որ նոր մուտացիան Վրաստանում չի նկատվել:
«Սա չի նշանակում, թե մենք լիովին պաշտպանված կլինենք նոր մանրէահիմքից: Կոչ եմ անում նորից ու նորից զգույշ լինելու: Ցանկանում եմ, որ երկիրն ունենա անվտանգ ամառ, եւ դրա լավագույն հնարավորությունը պատվաստումն է: Այս դեպքում խոսքը երրորդ խթանիչ՝ «booster» չափաքանակի մասին է»,- շեշտել է պաշտոնյան:
Չխաիձեն նաեւ նշել է, որ դեռ վաղ է խոսել կորոնավիրուսի համավարակի ավարտի մասին եւ բնակչությանը կոչ է արել շարունակել փակ տարածքներում դիմակ դնել: