Ըստ Ադրբեջանի կառավարության մամլո հաղորդագրության՝ կառավարությունը որոշել է երկու նոր անցակետ տեղակայել Հայաստանի հետ սահմանին:
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը ստորագրել է կարգադրություն, որով մեկական անցակետ կտեղակայվի Ղուբաթլիի շրջանի Էյվազլի եւ Զանգիլանի շրջանի Ղազանչի գյուղերում:
Լրացուցիչ անցակետեր կգործեն նաեւ Ֆիզուլիի եւ Զաքաթալայի շրջանների միջազգային օդանավակայաններում: