Ըստ ամերիկյան «Daily Mail»-ի՝ Կոպենհագենի համալսարանի գիտնականները համակարգչային ծրագրում ներբեռնել են Covid-19-ով հիվանդ 3944 դանիացիների առողջական վիճակի, ինչպես նաեւ զանազան ուղեկցող հիվանդությունների մասին տվյալները: Այնուհետեւ գիտնականները համակարգչային ծրագրին «հանձնարարել են» խնամյալների տարած հիվանդություններոմ հայտնաբերել «փաթերնները» (անգլ. «pattern»՝ կրկնվող տարր)՝ ռիսկի գործոնները եւ Covid-19-ի հիվանդության հնարավոր վախճանը բացահայտելու նպատակով:
Հետազոտության արդյունքները վկայում են, որ հետազոտական ինստիտուտը մինչեւ 90% ճշգրտությամբ ի վիճակի է որոշել՝ կմահանա՞ արդյոք խնամյալը, եթե բախտը չբերի ու վարակվի Covid-19-ով:
Ծրագրի հեղինակ, առաջատար մասնագետ Մեդս Նիլսենի խոսքով՝ նոր սարքավորման շնորհիվ առողջապահության պաշտոնյաները կարող են հասկանալ՝ որ մարդիկ առաջնահերթորեն պիտի ապահովվեն պատվաստանյութով: