Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկանշենկոն համաբելառուսական ժողովրդական հավաքի ժամանակ քննադատել է սմարթֆոն օգտագործողներին: Նրա խոսքով՝ խելամիտ մարդիկ վաղուց արդեն վերադաևձել են կոճակներով հեռախոսներին:
«Ես դեռ չեմ խոսում 12-րդ սերնդի այֆոնների ու սմարտֆոնների մասին: Ի սեր Աստծու, զանգում եք՝ զանգեք, եթե ուզում եք՝ ամերիկացիք հետեւեն ձեր գտնվելու վայրին ու այֆոններով ձեր դուրս տված ցնդաբանություններին: Գնեք [սմարթֆոններ], եթե խորհուրդս չեք լսում»,- հայտարարել է նա։
Լուկաշենկոն ելույթ էր ունենում երկրի 2021-2025 թվականների սոցիալ-տնտեսական հիմնական դրույթները քննարկելու համար հավաքված 2400 պատվիրակների եւ 300 հյուրերի առջեւ: