Սերգեյը, եթե չլիներ նկարիչ, ամենայն հավանականությամբ կլիներ կինոքննադատ եւ նույնիսկ ռեժիսոր։ Միայն թե կինոյում կախվածության մեջ ես լինում ուրիշներից, իսկ ա՛յ նկարչության մեջ դու ես եւ քո կտավները, դու ես եւ քո մտքերը։
Այստեղ մարդը, փաստորեն, սյան դեր է կատարում։ Երբ ծիլ էր տալիս, մարդն անում էր ամեն ինչ, որ այն առողջ մնա։ Հետո ծառը մեծանում է, ծաղկում է։ Մարդը վերանում է, իսկ ծառը շարունակում է լինել։ Կան այնպիսի մարդիկ, ովքեր իրենք են դառնում ամեն ինչի հիմքը։
Փոթորիկը քեզնից կախված չէ։ Հնարավորության դեպքում բոլորը խուսափում են։ Բայց միշտ չէ այդպես հնարավոր։ Միեւնույնն է, դա մի օր կպատահի քեզ հետ։
Ես միշտ ունեմ միայնակության զգացումը։ Բայց երբ սկսում եմ աշխատել, այն այլեւս չկա։ Կարդալիս կամ ֆիլմ նայելիս նույնպես չեմ զգում։ Հիմա շատ չեմ մտածում այդպիսի բաների մասին։
Ես որ ջահել էի, դիպլոմային աշխատանքս Պաստեռնակի «Դոկտոր Ժիվագո»-ի մասին էր։ Հիշում եմ, երբ դիպլոմայինս էի պաշտպանում, ղեկավարս ասաց. «Серега, а как ты до такой жизни докатилась?»: Հիմա հասկանում եմ՝ ինքը ճիշտ էր ասում։
Երբ հարցրի բնորդներից, պարզվեց, որ Սերգեյը բնորդներ չի ունեցել։ Բոլոր կանայք ու տղամարդիկ, որոնց տեսնում ենք նրա աշխատանքներում, միայն նկարչի մտքի եւ, ամենայն հավանականությամբ, ենթագիտակցության արդյունքն են։ Գուցե տեսել է փողոցում կամ ինչ-որ հավաքույթի ժամանակ։
Հաշվապահ է։ Միայնակ կին։ Ամուսին չի ունեցել։ Սիրել է, բայց ոչինչ չի ստացվել։ Շատ հավանական է, որ կադրերի բաժնի ղեկավար եղած լինի։ Սա եւ էս շարքի էլի նկարներ արտահայտում են 70-ականների կյանքը եւ էսթետիկան։
Դեռ չի եղել։ Այդ հանդիպումը դեռ առջեւում է։
Ներքին համոզմունքներ եւ հավատ այն ամենի հանդեպ, ինչ անում ես։
Անարդարությունը։ Երբ այլեւս ուժ չունես ինչ-որ բանի դեմ պայքարելու։
Պատերազմի, ռամիկի եւ ընդհանրապես Հայաստանում ապրող մարդու կյանքի տաղտուկը, ընտանեկան գորշությունը եւ անտարբերությունը հիանալիորեն արտահայտված են նրա նկարներում, ինչպիսիք են «Պարանը», «Վարդը սրտին», «Այրել», «Վերջին լուսանկարը», «Երիցուկներ», «Ալվարդի ընտանիքը», «Խոհանոց» եւ այլ կտավները։
Մարդիկ իրենց բնությամբ խելացի են։ Իրենք ելքեր գտնում են միշտ։ Եվ այս մարդիկ էլ կարող են գտնել այդ ելքերը։
Գիտե՞ք՝ ես էդպես բուռն ու հետաքրքիր կյանքով չեմ ապրել, որ կարողանամ պատասխանել։ Այս տեսակի հարցերի պատասխանները գուցե նկարներումս գտնեք։ Իսկ ես այդ նկարն այդպես անվանեցի, որովհետեւ չգիտեի՝ ուրիշ ինչ անուն տալ։ Օդի մեջ դեղձ էի նկարել։ Գնորդները գալիս, տարբեր հարցեր էին տալիս. ասենք՝ թռչո՞ւմ է, ո՞ւր, կամ ուրիշ հարցեր։ Իսկ ես էդ ժամանակ մտածում էի՝ ի՜նչ հիմարություն արեցի։ (Ծիծաղում է)
Ես ամեն նկար այն հույսով եմ սկսում, որ հենց դա կլինի այդ նկարը։ Այդպիսի բաները պատահական են ստացվում։ Մեկը 1996-ի շարք է, դրանցից մեկը՝ «Գեներալ»-ը երեւի։
Եվ այս մեկը, որ պատին է:
Սա 2016-ին եմ նկարել, մինչեւ Ապրիլյան պատերազմը։ Մարդիկ են, որ պատերազմում են արեւոտ ու լավ եղանակին, երբ իրենց հետեւի դաշտը լրիվ «ոսկու» մեջ է։ Ահա այս կոնտրաստն եմ ցանկացել ցույց տալ։ Բայց դե կռիվն էլ մարդու բնության մասն է։ Դրանից ոչ մի կերպ հնարավոր չէ խուսափել։
Հարցազրույցը՝ Վիկտորիա Սամուելի