«Դաշնային նորությունների գործակալությունը» անդրադարձել է խորհրդային մոդեռնիզմի գլուխգործոց համարվող «Զվարթնոց» օդանավակայանի ճակատագրին՝ հարցադրում անելով՝ կվերականգնվի՞ այն, թե՞ կփլուզվի:
Հայաստանում մտադիր են կեսդարյա հնության լքված օդանավակայանը վերականգնել եւ հանձնել շահագործման:
49 տարի առաջ Խորհրդային Հայաստանում կառուցված օդանավակայանի սպասասրահը հաշվարկված էր ժամը մեկ 2500 ուղեւոր ընդունելու համար: 40 տարի անց սպասասրահն ամայացավ ու դարձավ լքյալ օբյեկտ: Սակայն հինավուրց սպասասրահը պետական սեփականություն է, եւ պետությունը պետք է նրա ճակատագիրը որոշի:
Օդանավակայանի գլխավոր ճարտարապետի թոռը՝ Արտավազդ Թարխանյանը, ասել է, որ մի քանի տարի առաջ կատարվել են ինժեներական հետազոտման աշխատանքներ: Մասնագետները պնդում են, որ օդանավակայանը բավական հեշտ կլինի արդիականացնել:
Նա հավելել է, որ ճարտարապետական համքարությունը նույնպես ցանկանում է օդանավակայանի սպասասրահը պահպանել որպես մոդեռնիզմի հուշակոթող: