Բուխարեստում ընթացող Grand Chess Tour 2022-ի անդրանիկ մրցաշարում անցկացվել է արդեն երեք տուր: ԱՄՆ-ը ներկայացնող հայազգի շախմատիստ Լեւոն Արոնյանը բոլոր պարտիաներում ոչ-ոքի է խաղացել: Նա նախ հաշտություն էր կնքել հունգարացի Ռիչարդ Ռապորտի հետ, ապա միավոր կիսել ռումինացի Բոգդան-Դանիել Դեակի հետ խաղում:
Ընթացիկ տուրում մեր հայրենակիցը խաղաղ դաշն է կնքել Ֆրանսիան ներկայացնող իրանցի շախմատիստ Ալիրեզա Ֆիրուջայի հետ: Լեւոն Արոնյանը 1,5 միավորով առայժմ բաժանում է 4-7-րդ տեղերը: Մրցաշարում ներկայում եռիշխանություն է: Երկուական միավոր ունեն ամերիկացի Վեսլի Սոն, ռուսաստանցի Յան Նոպմնյաշչին եւ արդեն հիշատակված ռումինացի գրոսմայստերը:
Մայիսի 8-ին նախատեսված 4-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կխաղա եւս 1,5 միավոր վաստակած ամերիկացի Լեյնիեր Դոմինգեսի հետ:
Մեկ խաղաշրջանով անցկացվող եւ 350 հազար դոլար մրցանակային ֆոնդ ունեցող մրցաշարին մասնակցում է 10 շախմատիստ: