Իսպանիայի Ֆորմենտերա քաղաքում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող Շանթ Սարգսյանը մրցանակային տեղ է զբաղեցրել:
Վերջին` 10-րդ տուրում, մեր գրոսմայստերը ոչ-ոքի է խաղացել Խայմե Սանթոսի հետ եւ նրա հետ միասին վաստակել է 7,5 միավոր: Լրացուցիչ գործակիցներով իսպանացի շախմատիստը զբաղեցրել է 2-րդ, իսկ մեր հայրենակիցը՝ 3-րդ տեղը:
Հայաստանի հավաքականի մյուս շախմատիստը` Հայկ Մարտիրոսյանը, ավարտական պարտիայում հաշտություն է կնքել 8 միավորով առաջին տեղը պահպանած՝ մրցաշարի միանձնյա առաջատար Դոմառաջու Գուկեշի հետ: Մեր գրոսմայստերը վաստակել է 7 միավոր եւ զբաղեցրել 4-րդ հորիզոնականը:
1-15-րդ տեղերը գրաված շախմատիստներն արժանացել են դրամական պարգեւների: