ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի հերթական հայտարարությունը, ըստ որի՝ մայիսի 9-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հայտնել է, որ վերոնշյալ հայտարարությունն իրականության հետ առնչություն չունի:
ՀՀ ՊՆ-ն հայտնել է նաեւ, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է եւ գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։