Ռոյտլինգենի (Բադեն-Վյուրտեմբերգ) բնակիչ 55-ամյա ագարակատեր Օլաֆ Փանկն ու իր կինը՝ Դորիսը, վարձով են տալիս Ալտեբուրգի ագարակի իրենց սեփական հավերը։
Մեկ հավի տարեկան վարձավճարը 76 եվրո է։ Դրա դիմաց վարձակալը ագարակի խանութից կարող է վերցնել 220 ձու։
Ցանկության դեպքում հավի ոտքին կարելի է օղ անցկացնել, անուն տալ ու այցելել նրան։ Պայմանագիրը մեկ տարով է․ դրանից հետո հավի ձվատվությունը, որպես կանոն, ընկնում է։ Այդ ժամանակ վարձկալն իր հավը կարող է տուն տանել՝ կենդանի կամ մորթած։ Ագարակատեր Փանկի ասելով՝ հաճախորդների 90%-ը գերադասում է մորթած հավը։