ԱՄՆ-ը եւ նրա հնդկա-խաղաղօվկիանոսյան դաշնակիցները Չինաստանին զսպելու նպատակով դաշինք ձեւավորելու ուղղությամբ ջանքեր են գործադրում:
Ճապոնիայի կառավարությունը կողմ է արտահայտվել ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Հնդկաստանի եւ իր միջեւ անվտանգության քառակողմ երկխոսության դաշինքի (QUAD) շուտափույթ ստեղծմանը:
Տոկիոն «քառյակի» առաջին գագաթնաժողովն անցկացնելու մասին առաջարկն արեց QUAD-ի զարգացման գաղափարի շուրջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի եւ Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգանի առաջին հեռախոսազրույցից հետո:
QUAD-ն «ասիական ՆԱՏՕ»-ի վերածելու ձգտումը Վաշինգտոնի՝ տարածաշրջանային առաջնահերթ նախծագծերից մեկն է, ինչը էլ ավելի կսրի ԱՄՆ – Չինաստան պայքարը՝ տարածաշրջանում գերիշխանություն հաստատելու համար:
Ըստ ճապոնական Asahi պարբերականի՝ պաշտոնական Պեկինը դատապարտում է «քառյակի» ստեղծման փորձը՝ դրանում «խաղաղօվկիանոսյան ՆԱՏՕ» ստեղծելու միտում տեսնելով: