ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսը զինված ուժերի հարցերով Սենատի կոմիտեի առաջ իր ելույթում հայտնել է, որ Ուկրաինայում իրավիճակի շուրջ կարճաժամկետ հեռանկարում արդյունավետ բանակցությունների հավանականությունը փոքր է, հնարավոր է լարվածության սրացում։
Ըստ ամերիկյան CNN գործակալության հաղորդագրության՝ ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի կարիքով ՌԴ նախագահ Վլադիմր Պուտինը պատրաստվում է տեւական պատերազմի: Ըստ նրա՝ պատերազմն Ուկրաինայում մոտ ամիսներին առավել անկանխատեսելի կդառնա, ռազմական գործողություններն աստիճանական ծավալման միտում կստանան: Հեյնսի կանխատեսմամբ՝ Ուկրաինայում մոտ ապագայում նշանակալի մարտեր են սպասվում:
ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենը ասել է, որ հետագա իրադարձություններն անկանխատեսելի են դառնալու, քանի որ Պուտինը «բախվելու է իր հավակնությունների եւ Ռուսաստանի սովորական սպառազինությունների ընթացիկ պոտենցիալի միջեւ անհամապատասխանությանը»:
Ավրիլ Հեյնսը ենթադրում է, որ իրավիճակը մարտադաշտում կարող է մեծացնել հավանականությունը, որ ՌԴ նախագահը առավել վճռական քայլերի դիմի, մասնավորապես, երկրում ռազմական դրություն մտցնելով եւ արդյունաբերությունը ռազմական ռեսլսերի վրա փոխադրելով:
ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենը նշել է, որ հետախուզական ընկերակցությունը չի հավատում, որ Պուտինը միջուկային զենք կկիրառի՝ եթե միայն Ռուսաստանի գոյությանը վտանգ չզգա: Նման տեսակետ է հայտնել նաեւ ԱՄՆ հետախուզական վարչության ղեկավար, գեներալ լեյտենանտ Սքոթ Բերիերը:
Հեյնսը հայտարարել է նաեւ, որ Վլադիմիր Պուտինի նպատակները դուրս են գալիս Դոնբասի սահմաններից: «Նույնիսկ երբ ռուսները հաջողության հասնեն, վստահ չենք, որ ռազմական գործողությունները Դոնբասում վերջ կդնեն պատերազմին»,-շեշտել է Ավրիլ Հեյնսը:
«Քանի որ Ռուսաստանն ու Ուկրաինան համարում են, որ ռազմական առումով կարող են նոր հաջողությունների հասնել, մենք բանակցությունների կենսունակ ուղի չենք տեսնում, համենայն դեպս՝ մոտ հեռանկարում», -ընդգծել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենը: