«Եվրամիությունը չի կարող միջնորդ դառնալ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցություններում»,- նման կարծիք է հայտնել ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը։ Միաժամանակ նա հավելել է, որ Չինաստանը նույնպես հարմար չէ այդ դերում, քանի որ հակված է դեպի Ռուսաստանը։
«Թուրքիան հարմար է, երկու կողմի հետ էլ լավ հարաբերություններ ունի, այնտեղ շատ լավ աշխատանք է կատարում»,- շետել է Բորելը եւ ընդգծել, որ, այնուամենայնիվ, լավագույն տարբերակ է համարում ՄԱԿ-ը։
Եվրոպական դիվանագիտության ղեկավարը միաժամանակ պնդել է, որ անհրաժեշտ է բանակցային սեղանի շուրջը նստել ուժի դիրքերից, եւ այժմ խնդիրն ուկրաինացիներին այս դիրքում դնելն է։
Դիվանագետը վստահեցրել է նաեւ, որ Եվրամիությունը կշարունակի զենք մատակարարել Ուկրաինային, ինչպես նաեւ կձգտի թուլացնելու ռուսական տնտեսությունը եւ հասնելու Ռուսաստանի միջազգային մեկուսացման։