Ամերիկյան Coca-Cola ընկերությունը մտադիր է շրջանառության մեջ դնել թղթե շշեր՝ պլատիկից լիովին հրաժարվելու երկարաժամկետ ռազմավարության շրջանակում: Տնտեսագետները վստահ չեն՝ ի վիճակի կլինի՞ արդյոք ընկերությունը հրաժարվել պլաստիկ շշերից:
Թղթե շշերի առաջին նմուշները ներկայացրել է դանիական ընկերությունը, որի արտադրանքն ամբողջովին բաղկացած է թղթե նրբաթելերից։ Պլաստիկից են միայն կափարիչն ու ներքին թաղանթը, որը թուղթը պաշտպանում է հեղուկի հետ շփումից:
Սակայն Coca-Cola –ի վերջնական նպատակը շշերը պլաստիկից զերծ, 100%-ով վերամշակելի թղթից սարքելն է, որն ի վիճակի կլինի դիմանալու գազային ըմպելիքի ճնշմանը:
Խնդիրն այնքան էլ դյուրին չէ, սակայն սննդի արդյունաբերության մի քանի հսկաներ արդեն իրենց աջակցություն են հայտնել դրան, իսկ Coca-Cola-ն նախատեսում է մինչեւ 2030-ը լիովին անցնել առանց թափոնների արտադրության: