Թուրքական «Անադոլու» գործակալությունը հայտնել է, որ Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերության ընկերությունը եւ Kazakistan Engineering-ը համագործակցության պայմանագիր են ստորագրել:
Ըստ պայմանագրի՝ թուրքական արտադրության ANKA հարվածային անօդաչու թռչող սարքերը կարտադրվեն Ղազախստանում թուրք-ղազախական համագործակցությամբ: Երկու երկրների միջեւ կնքված նախորդ պայմանագրով՝ ANKA անօդաչու սարքերը մատակարարվում էին Ղազախստանին:
Այսպիսով՝ Ղազախստանը կդառնա առաջին օտարերկրյա պետությունը, որտեղ կհիմնադրվի ANKA անօդաչու թռչող սարքերի արտադրությունը։ Անօդաչու թռչող սարքի սպասարկումն ու վերանորոգումը նույնպես կիրականացվեն Ղազախստանում: