Anonymous հաքերների խումբը թվիթերյան գրառման մեջ նշել է, որ իրենք կոտրել են ռուսաստանյան RuTube վիդեոսերվիսը, ոչնչացրել են տվյալների բազայի եւ ենթակառուցվածքի 75%-ը, բազայի վերականգնման համար նախատեսված պահուստային պատճենների ու կլաստերների 90%-ը զգալի վնասվել են: Հաքերները հավելել են, որ RuTube-ն, ամենայն հավանականությամբ, այլեւս անհնար կլինի վերականգնել: «Դա նշանակում է՝ RuTube-ը մեկընդմիշտ անհետացել է»,- մասնավորապես ասված է հաքերների հայտարարության մեջ:
Ավելի վաղ՝ մայիսի 9-ին, ռուսական արբանյակային հեռուստաալիքների հեռուստածրագրերում հայտնվել են հակապատերազմական գրություններ: Կիբերհարձակման մասին հայտարարել էր նաեւ RuTube հոսթինգը: Միեւնույն ժամանակ հոսթինգի ներկայացուցչիները հերքել են կայքի ծածկագիրը ոչնչացնելու մասին Anonymous-ի հաքերների հայտարարությունը: