Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ աշխարհը մոտ հեռանկարում ունենալու է ավելի շատ կարեւոր դերակատարներ:
«Կարեւոր է, որ ձգտենք ունենալու բազմաբեւեռ աշխարհ: Վստահ եմ, որ այն այլեւս չի լինելու երկբեւեռ, ինչպես Երկրորդ համաշխարհայինից հետո էր»,- շեշտել է Շոլցը:
Նրա կարծիքով՝ շատ երկրներ են ազդեցություն ունենալու աշխարհակարգի վրա, այդ թվում ԱՄՆ-ը, Չինաստանը, Գերմանիան, Ռուսաստանը, ինչպես նաեւ Եվրամիությունը:
Շոլցը թվարկել է նաեւ ասիական մի քանի երկրների, որոնք, նրա գնահատմամբ, կարեւոր դերակատարում կունենան համաշխարհային տնտեսության եւ քաղաքականության ասպարեզում: Այդ երկրների շարքում են, ըստ Գերմանիայի կանցլերի, Հարավային Կորեան, Ճապոնիան, Վիետնամը, Ինդոնեզիան, Մալայզիան, Ֆիլիպիններն ու Հնդկաստանը: